Թռչնադիտարկում

Թռչնադիտարկում

Արժեք

35.000 դր.

Տևողություն

3-4 ժամ

Մեկնարկի ժամ

06:00

Մեկնարկի վայր

Արենի բնակավայր

Վայոց ձորը հայտնի է իր հազվագյուտ թռչնատեսակներով, որոնցից է Կասպիական ձնահավը/Caspian Snowckok/ Tetraogallus caspius /: Այն գրանցված է ԲՊՄՄի վտանգված տեսակների Կարմիր ցուցակում: Կասպիական ձնահավը հազվագյուտ հանդիպող տեսակ է, որին կարող եք տեսնել բարձրադիր լեռներում՝ արտաճանապարհներով անցնելով շուրջ 25 կմ։ Այս էնդեմիկ տեսակին հետևելու համար մեր փորձառու տեսուչները կուղեկցեն ձեզ ձնահավի բնադրավայր։ Այն կարող է հեշտությամբ խուսափել գիշատիչներից և զարգացնել անհավատալի արագություն՝ թշնամուց փախչելիս: Այս տեսակը նստակյաց է, չնայած ձմռանը փոքրիկ ուղղահայաց տեղափոխություններ է կատարում:

Դուրս եկեք դեպի բնություն մեր փորձառու տեսուչների հետ գտնելու և դիտելու  այս հազնագյուտ տեսակին։