ԱՐՓԱ պահպանվող լանդշաֆտը համատեղ՝ 2492 Travel-ի իրականացնում է Winemaker’s Table-Areni Cliff փորձառությունը և առաջարկում է գեղեցիկ, տպավորիչ և համեղ ճաշացանկով օր բնության գրկում։
Տպավորիչ տեսարաններ փնտրողների համար առաջարկում ենք ընտրել Արենիի ժայռերը, որտեղ ձեր ճանապարհորդությունը կմեկնարկի Արենի գյուղից, ճանապարհից դուրս կգաք դեպի Նորավանքի կիրճի աննկարագրելի բարձունքները և կգտնվեք ԱՐՓԱ պահպանվող լանդշաֆտի հիսաքանչ բնության գրկում։
Ընտրելով այս տարբերակը՝ ձեր ճաշասեղանից կբացվի բյուրեղյա մաքուր տեսարան դեպի 13-րդ դարի Նորավանքի համալիր, հնարավորություն կունենաք տեսնել վեհ բեզոարյան այծերին ձեզ շրջապատող ժայռերի վրա։
Այս փորձառությունը հնարավորություն կտա ոչ միայն ուսումնասիրել Հայաստանի հարուստ խոհարարական ավանդույթները և ծանոթանալ վայրի բնությանը, այլև կդառնաք դրա մասնակիցը։ Իսկ համեղ ու կոլորիտային ուտեստները ավելի հաճելի կդարձնեն ձեր հանգիստը։
Եթե ցանկանում եք օգտվել այս ծառայությունից, ապա անցեք այս հղումով:
Վայոց ձոր, Եղեգնաձոր, Երևանյան խճուղի 1/8/1
arpafund@gmail.com
+374 95 95 90 07
Բոլոր իրավունքները պաշտպանված են | Ստեղծված է սիրով` VENTE