Գիշերակաց
փայտե-տնակում

Գիշերակաց փայտե-տնակում

Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի արդյունքում ծնվեց շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն ունեցող գիշերակացի տարբերակը «Արփայի հովտի տնակ»-ում, որտեղից բացվում է հրաշալի տեսարան և մեծ  հնարավորություն հանդիպակաց սարերում ապրող բեզոարների դիտարկման։ Տնակը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արենի գյուղում։ Տեղադիրքի շնորհիվ տնակից հնարավոր կլինի այցելել Նորավանքի վանական համալիր, Արենի 1/ թռչունների և Մագիլի քարանձավներ, «Արփա» պահպանվող լանդշաֆտ, որոնք դասվում են Վայոց ձորի «պարտադիր այցելելու վայրեր»-ի շարքին։ Որպես գիշերակացի վայր, վագոն-տնակն ունի բոլոր hարմարությունները՝ հարմարավետ մահճակալներ, բաղնիք, սանհանգույց, խոհանոց, սառը և տաք ջուր, օդորակիչ, սառնարան։ Եթե սիրում ես փայտի բույրը, վագոն-տնակի ներսում կարող ես անդադար շնչել այն, քանի որ պատերը ամբողջովին փայտից են։