Եթե սիրում եք արկածախնդրություն և բնություն, ուրեմն անպայման քայլեք «Արփա» պահպանվող լանդշաֆտի արահետներով: «Արփա» պահպանվող լանդշաֆտը հայտնի է իր կուսական բնության գեղեցկությամբ: Մեր արշավային ուղեկցորդը կտանի ձեզ լանդշաֆտի բարձունքներով՝ բացահայտելով ձեզ համար խորը կիրճի, կարմիր ժայռերի հիասքանչ տեսարանները: Կարող եք ինքներդ ընտրեք ձեր արահետը. Նորավանքի արահետ   / 2,8 կմ /, Բեզոարի արահետ / 3,1 կմ / կամ Կաքավների արահետ / 5,8 կմ /:

ՆՈՐԱՎԱՆՔԻ ԱՐԱՀԵՏ

Երկարություն
2,8 կմ / 1,76 մղոն

Միջին տևողություն
1-1,5 ժամ

Վերելք
206 մ / 677 ոտնաչափ

Վայրէջք
267 մ / 877 ոտնաչափ

Առավելագույն բարձրություն
1560 մ / 5117 ոտնաչափ

Նվազագույն բարձրություն
1390 մ / 4563 ոտնաչափ

ԲԵԶՈԱՐԻ ԱՐԱՀԵՏ

Բեզոարի արահետով կհասնեք «Արփա» պահպանվող լանդշաֆտի բարձր կետերից մեկը, որտեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի կիրճ և Նորավանք։ Արահետի վրա կան դիտակետեր, որտեղից կարող եք դիտել բեզոարյան այծերին հեռադիտակների միջոցով։ Այստեղ մոլորակի 2 տարբեր կետեր նմանվում են իրար: Կարմիր  համայնապատկերը կտեղափոխի ձեզ ամերիկյան «Գրանդ Կանիոն» պարկ

Երկարություն
3,1 կմ / 1,92 մղոն

Միջին տևողություն
2-2,5 ժամ

Վերելք
296 մ / 973 ոտնաչափ

Վայրէջք
86 մ / 282
ոտնաչափ

Առավելագույն բարձրություն
1828 մ / 5998 ոտնաչափ

Նվազագույն բարձրություն
1598 մ / 5242 ոտնաչափ

Բարդություն
Միջին

ԿԱՔԱՎՆԵՐԻ ԱՐԱՀԵՏ

Կաքավների արահետը, որը սկսվում է Խաչիկ բնակավայրից, ներառում է պահպանվող տարածքի 2 տարբեր գոտիականություն՝ ձգվելով բարձրադիր մերձալպյան կանաչ բուսականությունից  մինչև կիսաանապատային հարուստ բուսականությամբ գոտի: Այս արահետը խաչվում է Բեզոարյան արահետի հետ: Ճանապարհին, եթե ուշադիր լինեք,  հնարավոր է տեսնել թռչունների՝ կաքավների, հոպոպի, մորուքավոր անգղի, որոնք մարդկանց ոտնաձայներից ։  

Երկարություն
5,8 կմ / 3,6 մղոն

Միջին տևողություն
2,5-3 ժամ

Վերելք
228 մ / 750 ոտնաչափ

Վայրէջք
429 մ / 1408 ոտնաչափ

Առավելագույն բարձրություն
2033 մ / 6672 ոտնաչափ

Նվազագույն բարձրություն
1792 մ / 5880 ոտնաչափ

Բարդություն
Միջին