Այդ տարածքը հանդիսանում է կարևոր էկոլոգիական միջանցք խոշոր կաթնասունների համար, ինչպիսիք են կովկասյան ընձառյուծը, բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը, գորշը արջը, եվրոպական լուսանը և այլն:
Վերը թվարկված տեսակների պահպանությունն իրականացվում է լանդտշաֆտի տեսուչների ամենօրյա վերահսկողության, մշտադիտարկման և ապօրինի գործողությունների կանխարգելման միջոցով։
Լանդշաֆտում տեղադրված ֆոտոթակարդների միջոցով հնարավոր է դառնում պարբերաբար վերահսկել կենդանիների տեղաշարժն ու կենսակերպը։