Ճանաչողական այցեր և կրթական դասընթացներ

«Արփա» բնապահպանական հիմնադրամն առանցքային ուշադրություն է դարձնում երիտասարդների կրթությանն ու իրազեկվածությանը։ Այդ իսկ նպատակով հիմնադրամը պարբերաբար  մարզի երիտասարդների համար կազմակերպում է սեմինարներ, հանդիպում-քննարկումներ, ճանաչողական այցեր Արփա պահպանվող լանդշաֆտում ներկայացնելու տեղի հարուստ կենսաբազմազանությունը,  բնապահպանության հետ կապված արդի խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները։

Ծրագիրը իրականացվում է ամեն տարի։