Այցելուների Կենտրոն

Այցելուների Կենտրոն

Արենի գյուղի 41-րդ փողոց 5 հասցեում է գտնվում Արփա Պահպանվող Լանդշաֆտի Արենիի Այցելուների Կենտրոնը։ Այցեելուների Կենտրոնի հյուրընկալ դռները բաց են զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են տեղեկատվություն ստանալ տարածքի տեսարժան վայրերի, հյուրատների, ժամանցի վայրերի և այլ
ենթակառուցվածքների մասին։ Այցելուների կենտրոնում դուք կարող եք ստանալ ձեզ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունն ու ուղղորդումը, ձեռք բերել ճանապարհային քարտեզներ, գնել յուրահատուկ հուշանվերներ՝ ձեր ներդրումն ունենալով տարածքի կենսաբազմազանության պահպանության մեջ։ Հուշանվերների վաճառքից գոյացած հասույթն ուղղվում է Արփա Պահպանվող Լանդշաֆտի կենսաբազմազանության պահպանմանը։

Այստեղ կարող եք համտեսել Արենի տեսակի բարձրակարգ գինի, ինչպես նաև ամրագրել Արփա Պահպանվող տարածքի անմոռանալի փորձառություններից մեկը, որոնց մասին ամբողջական տեղեկատվություն կգտնեք Ծառայություններ բաժնում։ Արենիի Այցելուների կենտրոնին կից գործում են նաև Արփայի Հովտի Տնակ հյուրատները, որտեղ կարող եք կանգ առնել գիշերելու և լիարժեք հանգստի համար։

Եթե դուք սիրում եք արկածներ և վայելում եք հանգիստը բնության գրկում, այցելեք Վայոց ձոր և բացահայտեք
հիասքանչ տեսարաններն ու թաքնված լանդշաֆտը։

Այցելուների կենտրոնի կողմից առաջարկված ծառայությունները կարող են փոխել ձեր կարծիքը ակտիվ հանգստի
մասին։