«Արփա» բնապահպանական հիմնադրամ

Մենք հոգում ենք ձեր ճանապարհորդության մասին

Մեր պատմությունը սկսվեց 2011 թ.-ին, երբ հիմնադիրները՝ Վայոց ձոր մարզի Խաչիկ, Գնիշիկ և Արենի  համայնքները, որոշեցին ստեղծել բնապահպանական կառույց, որի գործառույթները չեն սահմանափակվի միայն բնապահպանությամբ, այլ նաև կիրականացվեն գիտական, կրթական, սոցիալական ծրագրեր։ Հիմնադրամը իր կենսական նշանակության ֆինանսական միջոցները ստանում է դրամաշնորհային ծրագերից, հավատարիմ դոնորներից և նվիրատվություններից։

Հիմնադրամի նպատակն է աջակցել կենսաբազմազանության կայուն զարգացմանն ու պահպանմանը, հատկապես անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական աշխարհի տեսակների պահպանությանը, խթանել էկո, ագրո  զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացումը մարզում։

Պահպանում է

«Արփա» պահպանվող լանդշաֆտը

Ապահովում է

այցելուների կենտրոնի գործունեությունը

Իրականացնում է

զարգացման ծրագրեր

Կազմակերպում է

Տուրեր

Մեր ֆինանսական

աջակիցները