Երիտասարդ դեսպանները հանուն կլիմայի պահպանման

«Արփա» բնապահպանական հիմնադրամի կողմից իրականացվեց հերթական հաջող կրթական-բնապահպանական ծրագիրը՝ «Երիտասարդ դեսպանները հանուն կլիմայի պահպանման»։

Ծրագրի ընթացքում Արենի և Եղեգնաձոր համայնքներից 25 երիտասարդներ մասնակցել են 8 բնապահպանական ուղղվածության դասընթացների, որի ընթացքում կազմակերպվել են տեսական և գործնական պարապմունքներ «Բնապահպանություն և շրջակա միջավայրի պահպանություն», «Ինչպե՞ս կանխարգելել կլիմայի վտանգավոր փոփոխությունները», « Զբոսաշրջությունը որպես բնության պահպանության միջոց» թեմաներով։

Սույն ծրագիրն իրականացվում է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրով տրամադրած ենթադրամաշնորհային բաղադրիչի շրջանակում, որն իրականացվում է «Սյունիք-Զարգացում» Համայնքային ՀԿ-ի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։