Arpa EF

«Պետական աջակցություն Եղեգնաձորի  զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի գործունեության ապահովմանը»  ծրագիր

Ծրագրի հիմնական նպատակն է «Արփա» բնապահպանական հիմնադրամի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի նյութերի համալրումն ու կենտրոնի գործունեության որակի բարելավումը։

Յուրաքանչյուր տարի հիմնադրամն իրականացնում է 

1. Մարզում առկա զբոսաշրջային օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում , առկա տեղեկատվության մշակում,

2. Այցելուների կենտրոնի գործունեության ապահովում,

3. Զբոսաշրջային տեղեկատվական բազայի և տարածաշրջանային քարտեզների մշակում,

4. Մարզի զբոսաշրջային գրավչության օբյեկտների, փորձառությունների վերաբերյալ տեսահոլովակների մշակում՝ այցելուներին ներկայացնելու նպատակով,

Գաթայի փառատոն Խաչիկ բնակավայրում

Գաթայի փառատոնի յուրահատկությունը կայանում է նրանում, որ Խաչիկը լինելով սահմանամերձ գյուղ 2014 թվականից սկսած  հաջողությամբ իրականացնում է Գաթայի փառատոնը և սահմանամերձ լինելու փաստը խոչընդոտ չի հանդիսացել, որ Հայաստանից ու արտերկրից շուրջ 3000 մարդ մասնակցի փառատոնին։ Փառատոնը իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանում անցկացվող միջոցառումների շարքում։ Փառատոնի ժամանակ հյուրերին է ներկայացվում Հայաստանում թխվող ամենամեծ գաթան, որը տարեցտարի մեծանում  է, իսկ 2017թ․-ին «Դյուցազնի ռեկորդների գրքում» գրանցվել է որպես ամենամեծ տրամագծով գաթա։ Յուրաքանչյուր տարի փառատոնը տեղի է ունենում սեպտեմբերին, որի ընթացքում տեղի բնակիչները ներկայացնում են իրենց բերքն ու բարիքը։ Տարիներ շարունակ Արփա բնապահպանական հիմնադրամն իր աջակցությունն է ցուցաբերել փառատոնի կայացմանը նպաստելու հեռավոր բնակավայրում զբոսաշրջության ու տնտեսական գործունեության ակտիվացմանը։

2022-2023թթ.

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտե