հայեցակարգի մրցույթը հայտարարվել է տեղական տնտեսության և ենթակառուցվածքների (LEID) ծրագրի շրջանակներում։
Համաձայնագրի նպատակն է եղել Արս Պրոգետի իտալական խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ Արենի համայնքի համար մշակել կառավարման պլան մանրամասն ճարտարապետական և ճարտարագիտական նախագծերով այդ թվում նաև յուրաքանչյուր վայրի համար բնապահպանական և սոցիալական կառավարման պլան, որի նպատակն է բարելավել ենթակառուցվածքները, սահմանել այցելուների հաար գրավչություններ և որպես Հայաստանի զբոսաջրջային երթուղի Արենի բնակավայրը վերածել գինու տուրիստական կենտրոնի։
Համաձայնագրի շրջանակներում մատուցվող փաստացի ծառայություններն են եղել
– Տրամադրել ակնարկ և մոտեցում Արենի հանգույցի զարգացման համար, ներառյալ ճարտարապետական նախագիծ, մեթոդաբանություն և կլաստերի հետագա առաջխաղացում՝ հարակից բնակավայրերի հետ միասին։.
– Բացահայտել ամենագրավիչ տուրիստական կլաստերները տվյալ հանգույցի ներսում (մշակութային ժառանգություն/գինու տուրիզմ և էկոտուրիզմ/արկածային տուրիզմ), և ստեղծել սխեմաներ/արահետային քարտեզներ, սահմանոլվ ամենագրավիչ վայրերը, որոնք կարող են տուրիստին ապահովել բազմազան և հարուստ փորձով։
– Արենիի հին/կենտրոնական տարածքի և հարակից գյուղերի վերականգնում, ժառանգության վերակենդանացում, ինչպիսիք են կոմունալ հարմարությունների, հանրային վայրերի, զբոսայգիների վերականգնումը, ինչպես նաև հին շենքերի վերականգնումը՝ժողովրդական ճարտարապետության ոճով։
– Մշակութային ժառանգության կառույցների համալիր վերականգնում, ինչպիսիք են եկեղեցիները, թանգարանները (քաղաքային լանդշաֆտ, հանրային կայանատեղի, հուշանվերների խանութ և հանրային տրանսպորտ).
-Խրախուսական միջոցների մշակում՝ ներգրավելու մասնավոր գործարար հատվածին տարածաշրջանում ներդրումներ իրականացնելու և տուրիզմի հետ կապված բիզնեսը ընդլայնելու համար։
– Ճանապարհային երթուղիների և պաստառների տեղադրման ինչպես նաև քայլարշավային արահետների տեղեկատվության լուծումների մշակում։
– Աշխատուժի հմտությունների կարողությունների զարգացման մոդելի մշակում։
– Առաջարկների մշակում որոնք կունենան մինիմալ ազդեցություն բնական և մշակութային լանդշաֆտների վրա, փորձելով խուսափել հողի կամ սեփականության վերաբնակեցումից։ Ապահովելով համայնքը հագեցած էկոլոգիական համակարգով, կատարել բնական դրենաժների ինտեգրում, ջրի վերօգտագործում, էներգաարդյունավետ հոսանքի ապահովում, իրականացնել թափոնների կրճատման և վերօգտագործման/ վերամշակման ռազմավարություններ, ինչպես նաև մշակել տուրիստին և հետիոտնին հարմար հատուկ տրանսպորտային ռազմավարություն։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ, Զբոսաշրջության պետական կոմիտե