Նպատակն է ապահովել Խաչիկ համայնքի հողերի էկոլոգիապես կայուն օգտագործումը։ Որի արդյունքում նախատեսվում են հետևյալ բնապահպանական միջոցառումները․
- Պահպանել կենսաբազմազանությունը լանդշաֆտներում, հատկապես բարելավել Բեզոարյան այծի, Հայկական մուֆլոնի, Գորշ արջի և Կովկասյան ընձառյուծի արեալները։
- Աջակցել համայնքի տնտեսական զարգացմանը և ապահովել տարեկան ներդրումներ։
- Կանխել որսագողությունը Խաչիկ գյուղի վարչական սահմաններում Արփա պահպանվող լանդշաֆտի տեսուչների հսկողության միջոցով։
- Բարձրացնել գյուղական համայնքում անասնաբուծության արտադրողականությունը
- Բարելավել Խաչիկ գյուղի մոտ գտնվող անտառային տարածքների կենսաբազմազանությունը և դիմադրողականությունը կլիմայի փոփոխության և անտառային հրդեհների նկատմամբ, սոճու այգիները վերածելով բնական անտառի։
- Վերահսկել միջոցառումների ազդեցությունը թիրախային տեսակների և առհասարակ կենսաբազմազանության վրա
- Նպաստել տուրիզմի զարգացմանը
ԲՀՀ-Հայաստան (WWF Armenia)